Սպարտակ Սեյրանյան. «Չեմ հավատում, որ մարդը մտահոգ է շրջակա միջավայրի մաքրությամբ, քանի դեռ սեփական սիրտը, հոգին ու բերանը զիբիլանոց է դարձրել»
Advertisement 1000 x 90

Սպարտակ Սեյրանյան. «Չեմ հավատում, որ մարդը մտահոգ է շրջակա միջավայրի մաքրությամբ, քանի դեռ սեփական սիրտը, հոգին ու բերանը զիբիլանոց է դարձրել»

Բնապահպանական վտանգներից ենք խոսում: Լավ ենք անում:

Բայց, կարծում եմ, այսօր առողջության համար ամենավտանգավոր միջավայրը մեր հասարակությունն ինքն է:

Խոսում ենք հանքերի վտանգներից, բողոքում քաղաքի աղտոտվածությունից, բայց չենք ուզում նկատել այն աղբը, որ լցնում ենք իրար վրա ցանկացած առիթով ու առանց որևէ առիթի, այն չարությունը, մաղձը, փոխադարձ հայհոյանքների ու անեծքների հեղեղը, որ սրբում է ցանկացած բարի ցանկություն, առաջարկ, միտք, կարծիք, որը թեկուզ մի փոքր տարբերվում է դիմացինի մոտեցումներից:

Բնապահպանական հնարավոր աղետներից ենք խոսում ու ճիշտ ենք անում: Իսկ մարդկանց մեջ կուտակված ու դուրս հորդելու պատրաստ չարությունը պակա՞ս վտանգավոր է, քան ուրանի հանքը կամ քաղաքում վխտող առնետները: «Լիդիանին» ու կառավարությանը կկարողանանք պարտադրել անվտանգ շահագործել հանքերը: «Սանիտեքին» ու քաղաքապետարանին կկարողանանք ստիպել փողոցի աղբը նորմալ հավաքել: Բա շատերի սրտի ու հոգու աղբը, ասածի ու գրածի զիբիլը մաքրելու հարցը ինչպե՞ս ենք լուծելու:

Չեմ հավատում, որ մարդը մտահոգ է շրջակա միջավայրի մաքրությամբ, քանի դեռ սեփական սիրտը, հոգին ու բերանը զիբիլանոց է դարձրել:

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր