
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 10։00-23։00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարինի, Մյասնիկյան, Հակոբջանյան, Աղայան, Մխիթարյան, Անդրանիկի, Մաքսիմ Գորկի, Արցախի, Կամոյի և Օրջոնիկիձե փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: