Մոծակի խայթոցն առաջացրել է սրտի կանգ, և կինը 5-օրյա կոմայի մեջ է հայտնվել
Advertisement 1000 x 90

Մոծակի խայթոցն առաջացրել է սրտի կանգ, և կինը 5-օրյա կոմայի մեջ է հայտնվել

Անգլիական Դագենհամ քաղաքից 25-ամյա Քիմ Ռոբինսոնը մոծակի խայթոցի պատճառով բախվել է լուրջ խնդիրների՝ նրա սիրտը 3 րոպեով կանգ է առել:

Daily Mirror պարբերականը հայտնում է, որ Քիմը սուր ցավ է զգացել աջ կոճում, որտեղ խայթել էր մոծակը: Խայթոցի տեղը քորվում էր, իսկ հաջորդ օրը բորբոքվել է, բայց Քիմը մի քանի օր դրան մեծ նշանակություն չի տվել:

Ամեն օր ոտքը շարունակել է բորբոքվել, և ինչ-որ պահի կինը դժվարությամբ է քայլել, ավելին՝ նա պարբերաբար գիտակցությունը կորցրել է:

Քիմն, այնուամենայնիվ, որոշել է հիվանդանոց դիմել, և նրա մոտ հայտնաբերել են  նեկրոտիկ ֆասցիիտ՝ ինֆեկցիա, որն առաջացնում են Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens բակտերիաները: Քիմը շտապ վիրահատության կարիք ուներ, և ոտքն անդամահատելու վտանգ կար:

Վարակման պատճառով Քիմի մոտ սեպսիս է զարգացել: Վիրահատության ժամանակ թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել, իսկ սիրտը 3 րոպեով կանգ է առել: Ստիպված նրան 5 օրով արհեստական կոմայի մեջ են դրել:

«Ես արթնացա և չգիտակցեցի, որ կոմայի մեջ եմ եել,- հիմա հիշում է Քիմը: – Երբ նախկին սիրեցյալս ցույց տվեց օրացույցի օրը, ես ցնցված էի»:

Քիմը վերականգնման ընթացքում ստիպված էր նորից սովորել խոսել և քայլել: Նա հիվանդանոցում է անցկացրել 5 շաբաթ, որից հետո նրան տեղափոխել են այլ կլինիկա, որտեղ կատարվել է ոտքի մաշկի փոխպատվաստում:

«Այնքան սարսափելի է, որ ամեն ինչ սկսվել է մոծակի սովորական խայթոցից: Ես անչափ զղջում եմ, որ բժիշկներին անմիջապես չեմ դիմել: Հիմա երեխաներս ձեռքերին կրում են հակամոծակային սպեղանիներ»,- ասել է Քիմը:

med.news.am



Նման նյութեր