
«911» ծառայությանն օգոստոսի 26-ին, ժամը 19:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 16/1 շենքի տանիքի երկաթյա թիթեղը պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիթեղը պոկվել և կախվել է թիվ 16 շենքի տանիքից:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 1 քմ) և տեղափոխել անվտանգ տարածք: