«Սորոսի ծռերի հիմնադիրը նրբորեն շրջանցում է իր կենսագրության 92-94 թվականները: Ինչո՞վ էր զբաղված պատերազմի տարիներին խիստ հայրենասեր ծուռը…». Նարեկ Մալյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սորոսի ծռերի հիմնադիրը նրբորեն շրջանցում է իր կենսագրության 92-94 թվականները: Ինչո՞վ էր զբաղված պատերազմի տարիներին խիստ հայրենասեր ծուռը…». Նարեկ Մալյան

Երեկ իմ ձեռքի տակ եղած տեղեկատվությունից փոքրիկ հատված էի հրապարակել «Սորոսի ծռեր» զինված ահաբեկչական խմբավորման կազմակերպիչներից մեկի` Գարեգին Չուգասզյանի մասին: Ժամեր անց պարոն Չուգասզյանը տեղադրեց իր կենսագրականը որով ոչ միայն հաստատեց, որ եղել է Հայաստանում Սորոսի գրասենյակի հիմնադրողներից, այլ նաև բացահայտեց, որ Սորոսի մոտ զբաղեցրել է բարձր դիրք: Գարեգին Չուգասզյանը աշխատել է Հունգարական սորոսում և իր բառերով «մասնակցել է Բաց Հասարակությունների ինստիտուտի (որին խայտառակելով վռնդել են Հունգարիայից) մոտ 30 երկրներում իրականացվող ռազմավարական որոշումների կայացմանը»:
Կրկնում եմ` Չուգասզյանի հիմնարկը վռնդել են Հունգարիայից…

Ի դեպ, Սորոսի ծռերի հիմնադիրը նրբորեն շրջանցում է իր կենսագրության 92-94 թվականները: Ինչո՞վ էր զբաղված պատերազմի տարիներին խիստ հայրենասեր ծուռը… Միգուցե ֆինանսաբանկային խարդախություններո՞վ:

բայց դա արդեն լրիվ ուրիշ ֆիլմ է))))

Այսուհետ #Սորոսի_ծռեր



Նման նյութեր