Նիկոլ Փաշինյանը ժառանգել էր՝
– Արցախյան հիմնախնդրի լուծման բանակցված և ամենահաջող փաթեթը,
– Վիեննայի, Սանկ Պետերբուրգի և Ժնևի հայանպաստ պայմանավորվածություններ,
– Համապարփակ ընդլայնված գործընկերության և համաձայնագիր (CEPA), որը եզակի է իր տեսակի մեջ ու բացառապես ՀՀԿ իշխանության հաջողության պատմությունն է,
– Ռուսաստանի Դաշնության հետ հստակ դաշնակցային և բարեկամական հարաբերություններ,
– Եվրասիական տնտեսական միության անդամակցություն,
– Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցություն և գլխավոր քարտուղարի պաշտոն:
Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ տարում «խիզախեց» մսխել այս ամենը՝ տեղը թողնելով ուղղակի անհասկանալի վիճակ (վիճակ, որովհետև դա անվանել քաղաքականություն ուղղակի չեմ կարող) արտաքին քաղաքականության ոլորտում:
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: