Մարգարիտ Եսայան. «Կեր, աղոթիր, դառնացիր»
Advertisement 1000 x 90

Մարգարիտ Եսայան. «Կեր, աղոթիր, դառնացիր»

Նկատառումներ դիվանագետների հավաքում Փաշինյանի ելույթի շուրջ

Ինչպես միշտ՝ անհամեստ գտնվելով, ազդարարեցիր, թե <ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը։ Հետո էլ՝ բոլորին եւ ամեն ինչ մերժելու սովորությանդ համահունչ տկտկացրեցիր․ «Մանավանդ ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը եւ ամենուր խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին»:

Ժողովրդավարությունը ժամանակակից աշխարհում իրոք, որոշակի ձեւափոխությունների է ենթարկվել եւ աշխահը այսօր այլ կերպ էնայում դասական դեմոկրատական հարցերին, սա համաշխարահային խնդիր է եւ այս ֆոնին այդպես լոպազանալը բոլորովին տեղին չէր։ «Հանգիստ, ընկեր տանկիստ», կասեր իմ ծանոթ հումորիստը։

Հանուն ճշմարտության, ընդունում եմ, որ «Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա»:

Հետեւաբար՝ դու եւ քո քաղաքական թիմը ի՞նչ կապ ունեք այդ ժողովրդավարության հետ, մեր ժողովուրդը տարիների մեջ, անկախության իր կյանքի բոլոր ոլորանները հաղթահարելով աստիճանաբար առաջ է գնացել եւ, այո, այսօր բարձր է գնահատում ժողովրդավարությունը եւ այդ արժեհամակարգը։ Նորից եմ հարցնում՝ դու եւ թիմդ դրա հետ ի՞նչ կապ ունեք։ Եթե նկատի ունես «ոչ բռնի, թավշյա»-ն, ապա, չարաչար սխալվում ես դա համարելով ձեր արժանիքը, քանի որ ամբողջ աշխահի աչքի առաջ «ոչ բռնին եւ թավշյան» իրականության դարձավ նախկին իշխանության, նախկին նախագահի եւ նախկին խորհրդարանի շնորհիվ։Բացատրե՞մ, թե պարզ է։Պա՞րզ չէ, ահա՝ ցանկացած շարժում, ամբոխի, ցանկացած կուտակում, ժողովրդական ցանկացած ուժգնացում ցանկացած, շեշտում եմ, ցանկացած իշխանություն՝ լինի Հայաստանում, Տանզանիայում, ԱՄՆ-ում ,Ֆրանսիայում կամ Անգլիայում, պարտավոր է զսպել, պարտավոր են պահպանել հասարակական կարգը, պարտավոր են հասարակության բոլոր մյուս շերտերի համար, որոնք այդ դըփ-հուներին մասնակից եւ կողմնակից չեն, ապահովել ազատ տեղաշարժի, հասարակական կարգի պահպանություն եւ , այո, նաեւ՝ ուժ կիրառելով, օրենքով սահմանված կարգով։ Նախկին իշխանությունը դա չարեց, մատը-մատին չխփեց եւ դու հիմա գլուխ ես գովում քո «Ոչ բռնի, թավշյայի» մասով։ Ուրեմն, կրկնեմ հարցս՝ այդ «թավիշի» հետ դու ի՞նչ կապ ունես։

Անցնեմ հաջորդ սկզբունքիդ՝ասում ես․ «Մեր արտաքին քաղաքական բարդություններից եւ բարդույթներից ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է: Ընդ որում, այս բարդույթը հաճախ արտահայտություն է գտնում մեր հանրային-պետական կյանքի բոլոր մակարդակներում՝ ամենօրյա կենցաղից մինչեւ արտաքին քաղաքականություն, ինչին, անկեղծ ասած, մի քանի անգամ ականատես եմ եղել վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ պաշտոնական կամ աշխատանքային մի քանի այցերի ընթացքում»:

Անկեղծությունդ գովելի է։ Իսկ ո՞ւմ համար է նորություն, որ մենք փոքրաթիվ ենք եւ մեր երկիրը փոքրիկ է իր չափերով, բայց դա մեզ երբեք չի խանգարել ուժեղների հետ ունենալ արժանապատիվ կեցվածք եւ հպարտություն, թե դու քո վարչապետական այցերի ընթացքում ինչի՞ն ես ականատես եղել, փնտրիր քո անձի մեջ, միայն եւ միայն անձիդ եւ այն պաշտոնյաների, որոնց նշանակել ես պետական ամենաբարձր պաշտոնների, որոնք երկիր են ներկայացնում, հենց ասածդ՝ «փոքր ազգի» բարդույթով։ Բայց դա իրենց խնդիրն է, քո եւ նշանակածդ պաշտոնյաների հոգեբանական վիճակի արգասիքն է եւ ոչ թե մեր ամբողջ ազգի, մեր պետության եւ պետականության։ Այնպես որ, սա մի ասա այլեւս, պարզապես մտածիր, հետո խոսիր, փլիզզ։

Անցնենք առաջ, խոսում ես համահայկականության մասին եւ հպարտանում, որ «մեր կառավարության նպատակը Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի միջեւ սահմանները ջնջելն ու վերացնելն է, հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը պետք է հարատեւ լինի»:

Օք, լավ ես ասել, բայց, լրագրող մարդ ես, բարեկամաբար հորդորում եմ, նայիր եւս մեկ անգամ բոլոր նախորդ նախագահների, վարչապետների, ԱԺ նախագահների պաշտոնական եւ այլ ելույթներ, սկսած Տեր-Պետրոսյանից ՝ ցայսօր, հուշեմ՝ չես գտնի որեւէ մեկի որեւէ ելույթ կամ հայտարարություն, որ սրա հակառակն է ասել կամ արել։ Բոլորը, շեշտում եմ, ՀՀ բոլոր ղեկավարները մեր անկախ պետականության բոլոր տարիներին ասել են, ընդգծելով ասել են այս միտքը։ Հիմա, հարգելիս, ինչո՞ւ ես սա ասում, հիշողությո՞ւն, այո, կա, դո՞ւ ես մոռացել, հիշեցնում եմ, միտումնավո՞ր ես անում․․․ Մի արա, պարզապես մի արա:

Եվ, վերջում, կարեւորի՝ քո դառնացած լինելու մասին։ Անկեղծ, անկեղծ եմ ասում, շատ դառնացա, երբ լսեցի, որ դառնացած ես։ Ասացիր․ «չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը»: Թույլ տուր պզդիկ վերախմբագրեմ միտքդ, ըստ իսկ դառնացած ես լոկ մեկ պատճառով՝ գալով իշխանության քեզ թվացել էր, էդ ի՞նչ հարց է, որ հիմա մի հատ դըմբ-դըմբ, հու-հա կանես, մարդկանց կհավաքես հրապարակում, ինչպես եւ խոստացել էիր, հարցը շփփացնելով կլուծես ու կիրթ էն մարդու հետ չայ կխմեք, իբր էդ ինչ մի հարց է, որ Լեւոնը, Ռոբերտը, Սերժը միտումնավոր ձգել-ձգմգել են, հեսա կինոյի տղան եկավ, կլուծի հարցը եւ՝ վերջ։ Հասկանում եմ, դառնացած ես այն պատճառով, որ, բարեբախտաբար,վերջապես հասկացել ես սա ոչ «թավշով» ոչ էլ «Դըմբ-դըմփ»-ով լուծվող հարց չի, սրա համար տքնաջան, ահռելի, ոսկերչական ճշգրտությամբ դիվանագիտական աշխատանք է հարկավոր, իսկ դա քո ուժերից վեր գործ է, հարգելիս։, մի նեղվիր, արդեն բոլորին է տեսանելի։ Ըմբռնումով եմ մոտենում քո դառնացած լինելու հանգամանքին։

Ուստի, լավ էր, որ ընկալեցիր ու հայտարարեցիր, որ «Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր, ռեվերսներ տեղի չեն ունենալու, եւ շրջադարձեր իրոք տեղի չեն ունեցել եւ արտաքին քաղաքական ասպարեզում մենք աշխարհաքաղաքական առումով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, ընդհուպ Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ կարգավորման առումով ապահովել ենք եւ ապահովում ենք ժառանգականություն»:

Ելույթդ գրելիս, չես նկատե՞լ, որ այս միտքդ հակասության մեջ է նախկինում ասվածիդ՝ ժառանգականության մասով։

Կողմնորոշվիր, հիմա Արցախի հարցում ի՞նչ ժառանգություն ես ստացել։ Գիտեմ, որ դժվար է, բարդ է, գիտեմ, բայց դառնացած եմ, որ ինքդ դա իմանալով մանիպուլացնում էիր մեր հասարակությանը տարիներ շարունակ եւ այսօր նույնպես։

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր