Կովկասի ալբանաուդիական քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները օրերս հայտարարել են https://rusarminfo.ru/2019/08/30/Աղթամար կղզում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հանդեպ իրենց իրավունքների մասին: Աբսուրդի թատրո՞ն է՝ հավանաբար կմտածեն շատերը:
Բայց աբսուրդի ժանրին պատկանող այս նախադասությունը շարունակություն ունի. ալբանաուդիական համայնքի ներկայացուցիչները թուրք-ադրբեջանական դրոշներով մտել են ԱԽԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցի և կրոնական արարողություն են կատարել:
Իսկ թուրքական ԶԼՄ-ներն էլ ի լուր աշխարհի ծանուցել են, որ սույն «ուխտագնացները» /իրականում՝ սուտ-ուխտագնացները Ա. Ե. / հայտարարել են, թե՝ Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին քրիստոնյա ալբաններն են կառուցել: ՈՒ ոչ ավել, ոչ պակաս՝ դիմել են մեծ եղբայր Թուրքիային, որ վերջինս թույլ տա իրենց՝ հոգևոր ծեսեր կատարեն հայկական եկեղեցում:
Հիմա՝ հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարձագանքի ՀՀ ԱԳՆ-ն վերը նշված փաստին: Ինչպե՞ս կարձագանքի Հայ առաքելական եկեղեցին այս անհեթեթությանը: Կամ՝ Հայաստանի ճարտարապետների պալատը կբարձրաձայնի՞ տեղի ունեցածը: Ի վերջո, հարկ է նաև, որ քաղաքաշինության կոմիտեն անդրադառնա սրան: Ի հավելումն, հայկական հուշարձաններով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վերանորոգվել և այցելուների համար բացվել է որպես թանգարան 2007 թվականին: Ապա՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը` հայկական եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմամբ 2010 թվականից ի վեր տարին մեկ անգամ թույլատրվեց Սուրբ Խաչում պատարագ իրականացնել: Նույն տարում սեպտեմբերի 30-ին եկեղեցու գմբեթին տեղադրվեց խաչ, որը օծվեց Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդի կողմից:
Գագիկ Առաջին Արծրունու օրոք կառուցված /10-րդ դար/ այս եկեղեցին հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից է, որի արժևորումն ու հանրահռչակումը 9-10 տարի առաջ Թուրքիա պետությանն անհրաժեշտ էր՝ եվրոպական երկրներին ի ցույց դնելու իր «ժողովրդավար» «հանդուրժող» կերպարը, քանի որ այն ժամանակ նրա Եվրամիության անդամ լինելու հարցն էր դրված: Հիմա Թուրքիո համար այդ գնացքը գնացել է…
Այն, որ աշխարհի մակարդակով Հայաստանի և հայկական հզոր ժառանգության սեփականացման լրջագույն գործընթաց, նոր փուլ է սկսվել, գլոբալ առումով զգալի ու տեսանելի է:
Եվ բնավ պատահական չէ, որ Լոնդոնում 2019 թվականին արդեն 8-րդ անգամ հրատարակված ,,Աշխարհի արվեստի պատմության,, ստվարածավալ գրքում անտիկ քարտեզին պատմական Հայաստանի տարածքի վրա / այսինքն, Հայաստանի փոխարեն/ մեծ տառերով կարդում ենք «Ազրբեյջան», մակագրությունը: Ապա՝ նույնը տեսնում ենք Բրիտանական թանգարանի՝ Հին Աշխարհի քարտեզների վրա: Կամ՝ Հայաստանի անունը բացակա է, կամ էլ՝ Անատոլիա է գրված, ասենք՝ Տիգրան Մեծի ժամանակների Ծովից Ծով Հայաստանի տեղում: Ակնհայտ է, որ Ազրբեյջանն էլ այլևս ագրեսիվ կերպով խցկվում է՝ ամեն միջոց գործադրելով…
Արդեն իսկ այս փաստերը հրապարակման նյութ դարձրել ենք՝ հրավիրելով ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների, դեսպանների ուշադրությունը:
Ֆեյսբուքյան արձագանքներից զատ՝ ոչ մի արձագանք չեղավ, քանի որ մերոնք արտաքին թշնամիների մարտահրավերները թողած ներքին թշնամու որոնումների, ազգը սևերի ու սպիտակների բաժանելուն են լծված:
Եվ ահա, մեր թշնամիների՝ թուրք-ադրբեջանական եղբայրական դաշինքի կողմից նոր դավադրություն է նյութվում՝ փորձ է արվում սեփականել 915-921 թվականներին երևելի հայ ճարտարապետ Մանուելի հեղինակած Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայ ճարտարապետության կոթողներից մեկը, որը Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն լինելով Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասն է կազմում և որը 1113 թվականին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Աղթամարի կաթողիկոսարանի կենտրոնն էր:
Հիմա՝ հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարձագանքի ՀՀ ԱԳՆ-ն վերը նշված փաստին: Ինչպե՞ս կարձագանքի Հայ Առաքելական եկեղեցին այս անհեթեթությանը: Կամ՝ Հայաստանի ճարտարապետների պալատը կբարձրաձայնի՞ տեղի ունեցածը: Ի վերջո, հարկ է նաև, որ Քաղաքաշինության կոմիտեն անդրադառնա սրան: Ի հավելումն, հայկական հուշարձաններրով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպությունները: