Ոստիկանությունը ծնողներին զգուշացնում է ամանորյա ֆլեշմոբի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը ծնողներին զգուշացնում է ամանորյա ֆլեշմոբի մասին

Համացանցում մեծ տարածում ունի «Ամանորյա ֆլեշմոբ» անունը կրող վտանգավոր նախաձեռնությունը: Նրա նպատակը անծանոթ մարդկանց երեխայի մասին անձնական տեղեկության տրամադրումն է: Ուղարկել մեկ նվեր, իսկ ստանալ միանգամից 7-ը: Ոստիկանությունը զգուշացնում է. սա հանցավոր բուրգ է, և երեխաների անվտանգությունը վտանգված է:

Ֆլեշմոբի ընթացքում, ծնողները պետք է անծանոթ մարդկանց հետ կիսվեն երեխայի մասին անձնական տեղեկությամբ՝ անունը, հասցեն, տարիքը և նույնիսկ նկարագրությունը (իբր, որպեսզի կարողանան նվեր ընտրել՝ կոնկրետ երեխայի համար): Ոստիկանությունը ծնողներին կոչ է անում, որ չտրվեն այս հնարքին և չմասնակցեն նման գործողությունների: «Եթե ուզում եք երեխայի համար նվեր գնել, արեք դա ինքներդ: Դա շատ ավելի լավ կլինի, քան այն փաստը, որ դուք հայտնում եք երեխայի տվյալները  անծանոթներին»,- նշում է Ռիգայի քաղաքային ոստիկանությունը:

3232

Բուրգը, համակարգ է, որում շահույթը ստանում են միայն կազմակերպիչն ու առաջին մասնակիցները՝ մյուների միջոցով: Նախկին Խորհրդային Միությունում բուրգը հայտնի է դարձել Սերգեյ Մավրոդիի կողմից ստեղծած MMM ֆինանսական համակարգի միջոցով: MMM-ի անդամները, ի վերջո, միլիարդավոր ռուբլիներ կորցրեցին:

Այս «Ամանորյա ֆլեշմոբ»-ում հնարավոր չի լինի բացահայտել մեկ կազմակերպչի, ով կարող է ուրիշների հաշվին օգուտ քաղել, բայց այս գործողությունը հատկապես վտանգավոր է, քանի որ դուք չգիտեք, թե ում ձեռքում կհայտնվեն  ձեր երեխաների տվյալները, և ինչ նպատակներով դրանք հետագայում կօգտագործվեն »,- զգուշացնում է ոստիկանությունը:

rus.delfi.lv

 



Նման նյութեր