ԱՄՀ-ն հանել Է տարիքային սահմանափակումները կարգադրիչ-տնօրենի պաշտոնի համար
Advertisement 1000 x 90

ԱՄՀ-ն հանել Է տարիքային սահմանափակումները կարգադրիչ-տնօրենի պաշտոնի համար

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ որոշում Է ընդունել հանել բոլոր տարիքային սահմանափակումները կարգադրիչ-տնօրենի պաշտոնի համար: Այդ մասին ասված Է հիմնադրամի մամուլի տեղեկագրում:

Օգոստոսի վերջին այդ հանձնարարականով հանդես Էր եկել ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը: Կազմակերպության կանոնադրության համաձայն, ԱՄՀ-ի ղեկավարը չի կարող ընտրվել 65 եւ ավելի բարձր տարիքի մարդ, իսկ արդեն ընտրված տնօրենը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը 70 տարեկանից հետո: Այս կանոնը գործում Է 1951 թվականից:

Հանելով տարիքային սահմանափակումները՝ ԱՄՀ-ն կարգադրիչ-տնօրենի պաշտոնն ստանձնելու ճանապարհ Է բացում Եվրամիության թեկնածու Կրիստալինա Գեորգիեւայի համար, որը 66 տարեկան Է: ԱՄՀ-ի ղեկավարի տեղը թափուր Էր մնացել այն բանից հետո, երբ Քրիստին Լագարդը հիմնադրամի կարգադրիչ-տնօրենի լիազորությունները վայր դրեց Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ:

Անցումային ժամանակաշրջանում տնօրենի պարտականությունները կատարում Է Լագարդի առաջին տեղակալը՝ ամերիկացի Դեւիդ Լիփթոնը:



Նման նյութեր