Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավագույն տղերքը հեռանում են (((
Նոր Հայաստանի հույսը ես կապում էի բացառապես Արման Բաբաջանյանի ու Տիգրան Ուրիխանյանի հետ ((((( Էս ի՞նչ եք անում տղերք, հանկարծ մանդատը չդնեք, պայքարեք մեր երազած երկրի համար ամենքդ ձեր ճանապարհով։ Ուզում եմ հավատալ, որ Ուրիխանյանին ուղղված բազմաթիվ խնդրանքներս տեղ հասան ու ինքը մնաց ԱԺ-ում, ասես արևի շող մութ սենյակում, մի կում սառը ջուր անապատում, թարմ օդի շունչ փակ տարածքում։
Նույնը կուզեմ լինի Բաբաջանյանի հետ, մենք չենք կարողանա կերտել վաղվա լուսավոր ապագան առանց քեզ, եղբայր, մի թող մեզ այս ծանր ճանապարհին։ Քո պես ազնիվ տղերքն են լինելու մեր ապագայի հենասյուները, մի հանձնվի ու մի հանձիր մեզ բախտի քմահաճույքին։ Մեր հույսը դու ես։ Իմացիր ու թող դա քեզ ուժ տա…»:
Լավագույն տղերքը հեռանում են ((( Նոր Հայաստանի հույսը ես կապում էի բացառապես Արման Բաբաջանյանի ու Տիգրան Ուրիխանյանի…
Gepostet von Vazgen Sagatelyan am Freitag, 6. September 2019