Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցը չի կարող որևէ պահ դուրս գալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգից: Այս մասին սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Չի կարող որևէ պահ այս հարցը դուրս օրակարգից: Մենք շատ ակտիվ աշխատում ենք իմ մյուս գործընկերների հետ, որոնք անմիջական առնչություն ունեն այս հարցին, և Կարմիր խաչն այստեղ գործառույթ ունի: Նույնը վերաբերում է Կարեն Ղազարյանին: Որևէ ջանք չի խնայվում՝ շարունակելու հասնել արդյունքի»,- ասաց Մնացականյանը: