
Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման գործընթաց է սկսում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել և տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Սկսում է ստվարաթղթի տեսակավորումից: Այս փուլում աղբը հիմնականում կհավաքվի տնտեսվարողներից, խանութներից, որոնք շատ են «արտադրում» ստվարաթուղթ, և կտանի կհանձնի վերամշակող ընկերությանը»,- հայտնել է Կարապետյանը: