«Ժամանակ» թերթը գրում է. «ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառավարության օրենքի նախագիծն է եւ վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրերի վերաբերյալ:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետեւել Վանո Սիրադեղյանի օրինակին եւ «օրենքով գողերին» ու քրեական տարրերին առհասարակ հեռացնել երկրից:
ՔԿՀ մեր աղբյուրները փոխանցեցին, որ այս օրերին վարչապետի այդ մտադրությունը, որպես լուր, ակտիվ տարածվում է ՔԿՀ-ներում, որը է՛լ ավելի է ուժգնացրել առկա լարվածությունը, եւ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակություններն առաջիկայում պատրաստվում են հրապարակավ դիմել հարեւան իսլամական երկրների դեսպանատներ ու պահանջել նրանց հոգեւոր առաջնորդի ներկայությունը ՀՀ ՔԿՀ-ներում, որպեսզի դավանափոխ լինեն:
Ճիշտ է, սա հերթական բողոքի ակցիա է լինելու, սակայն դրա առաջացրած աղմուկն ու հետեւանքները կարող են շատ ավելի լուրջ լինել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: