
hraparak.am-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանը շարունակում է հետևողականորեն խափանել «Սանիթեք» ընկերության աշխատանքը, որ չկարողանա աղբը հավաքել: Հայկ Մարությանի ցուցումով «Սանիթեքի» վեց մեքենա ՊԵԿ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելուց հետո հիմա էլ անցել են «Սանիթեքին» պատկանող աղբամանները ոչնչացնելուն:
«Մեզ ասացին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նոր աղբամանները տեղադրելիս ձեռքի հետ էլ շուռ են տալիս «Սանիթեքի» աղբամանները, որ դրանք չաշխատեն: Դրա վառ օրինակը այս լուսանկարն է: Այսպիսի պատկերի կարելի է հանդիպել գրեթե ամբողջ «Շենգավիթ» համայնքում»,- գրում է կայքը: