«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում պոլիկլինիկա հրավիրված հատուկ տարիքային խմբի աղջիկները դատարկաձեռն չեն հեռացել: Նրանք հետազոտության համար մեզի նմուշ են հանձնել ու, որքան էլ զավեշտալի ու տարօրինակ է, դրա դիմաց նվեր են ստացել` կոսմետիկ, հիգիենիկ միջոցի տեսքով: Ընդ որում, մեր տեղեկություններով, անալիզի համար անհրաժեշտ տանից բերված մեզի նմուշը չի ընդունվել:
Թիվ 12 պոլիկլինկայի ներկայացուցիչ Լուսինեն, թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ծրագիրն իրականացրել է «Ֆայդեք» ֆիրման: «100 աղջիկ է մասնակցել` 48 հոգի 20 տարեկան, 52 հոգի եղել է 17 տարեկան: Երեխաները մեծ հաճույքով… անգամ խնդրել են, որպեսզի ծրագիրը շարունակական լինի, բայց չի եղել»,- տեղեկացրել է պոլիկլինիկայի ներկայացուցիչը: Նա ավելացրել է նաեւ, որ նպատակը լաբորատոր հետազոտությամբ պապիլոմավիրուսի առկայության ստուգումն է մեզի միջոցով: Հետազոտությունը Ֆրանսիայում է կատարվելու: Նա հաստատել է նաեւ մասնակիցներին նվերներ տալու փաստը.«Այո, բոլորը ստացել են»:
ՀՀ նախարարությունից բանավոր զրույցում նվերի հանգամանքը հերքել են իսկ գրավոր հարցմանը չեն պատասխանել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: