
Երևանի ավագանու այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում առաջին անգամ գործարկվեց էլեկտրոնային քվեարկության համակարգը:
Այն ավտոմատացնելու է երեք գործառույթ՝ գրանցում, քվեարկություն և հարցերի ու ելույթների համար հերթագրում:
Ավագանու անդամներին ներկայացվեց, թե ինչպես պետք է օգտվեն էլեկտրոնային քվեարկության սարքից:
Նշենք, որ մինչև հիմա ավագանու նիստերի ժամանակ քվեարկում էին ձեռքով: