«Հոգեբույժը միգուցե փորձի կանխել հիվանդագին վիճակիդ խորացումը». Մուշեղ Շուշանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

«Հոգեբույժը միգուցե փորձի կանխել հիվանդագին վիճակիդ խորացումը». Մուշեղ Շուշանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում,
Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,
Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,
Ում տենչում ես երբ պարտված ես, եւ կամ հերոս հաղթական,
Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,
Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,
Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,
Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:
Հայաստանը Բագարան է, Արտաշատ, Էրեբունի…
Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի»:

Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում, Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,Հայաստանը մի երկիր է, ուր…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 10. September 2019

Հ.Գ. Սակայն ուշագրավ են այս ստեղծագործության տակ արված գրառումները: Մասնավորապես Մուշեղ Շուշանյանը գրում է.

«Նիկոլ ջան, պոեզիայի ժամանակ էլ ունես փաստորեն։ Բայց պոեզիան էլ հոգեկան վիճակի ցուցիչ է։ Ոնց հասկանում եմ՝ ծանր դրության մեջ ես։ Եթե այդպես է, դիմի ժողովրդիդ, բոլոր խնդիրներդ կլուծի։ Իսկ եթե ժողովրդին դիտարկում ես զուտ որպես մանիպուլյացիաներիդ օբյեկտ, ապա վիճակդ իրոք կրիտիկական է ու ոչինչ քեզ չի փրկի։

Հոգեբույժը միգուցե փորձի կանխել հիվանդագին վիճակիդ խորացումը։ Թե չէ այլ բացատրություն չունի Հայաստանը ոչնչացնելու հարցում համառությունդ ու Հայաստանին ձոներ նվիրելը»։



Նման նյութեր