«Comedy club» նախագծի ռեզիդենտ, հայազգի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը իրենից ներողություն խնդրել, գրում է «Vokrug.TV»-ն:
Մեկ տարի առաջ Կիրկորովը մասնակցել է Ալեքսանդր Գուդկովի յութուբյան «Լավագույն կատակների լիգա» շոուին, որտեղ բավական վատ կատակներ է արել Գարիկ Մարտիրոսյանի և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հասցեին:
Դրանից հետո Կիրկորովը սկսել է այդ կատակների հետ կապված տարբեր հեռախոսազանգեր ստանալ, այդ ժամանակ էլ անձամբ զանգահարել է Գարիկ Մարտիրոսյանին և բացատրել իրավիճակը:
«Տեսնում եմ հեռախոսս զանգում է, վերցնում եմ և լսում. «Կներես ինձ, դա Գուդկովն է ամեն բան կազմակերպել, նա է մեղավոր ամեն բանում: Նա ծնկաչոք քեզանից ներողություն կխնդրի: Այդ ամենը Սաշա Գուդկովի ձեռքի գործն է, զանգիր նրան: Նա ինձ վատ դրության մեջ է դրել»»,- պատմել է Գարիկ Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը զանգահարել է Գուդկովին, նրանք միասին դիտել են թողարկումը և դրանից հետո նա զանգահարել է Կիրկորովին և ասել.
«Գուդկովը եկավ, ներողություն խնդրեց ինչպես կարող էր»: