6 նախազգուշացնող նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Advertisement 1000 x 90

6 նախազգուշացնող նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Օրգանիզմում խնդիրների զարգացումը հիմնականում ուղեկցվում է որոշակի ախտանշաններով, որոնց ժամանակին ուշադրություն հատկացնելու դեպքում հնարավոր կլինի խուսափել բարդություններից: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ ոտքերի վիճակը կարող է շատ բան վկայել առողջության մասին:

Մազերի բացակայություն ոտքերին կամ ոտքերի մատներին: Այս վիճակը կարող է պայմանավորված լինել արյան շրջանառության հետ կապված խնդիրներով: Եթե սրտի կամ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունեք, օրգանիզմը ստիպված է առաջնահերթություններ սահմանել:

Եղունգն անջատվում է մաշկից և ընկնում: Սա կարող է վկայել մի խումբ խնդիրների մասին, այդ թվում՝ անեմիայի, Ռեյնոյի հիվանդության (հիվանդությունն ազդում է վերին և ստորին վերջույթների մատների արյան մատակարարկման վրա), երբեմն նաև գայլախտի մասին (աուտոիմուն հիվանդություն, որի դեպքում իմունային համակարգը պայքարում է սեփական բջիջների, հյուսվածքների և օրգանների դեմ):

Սառը ոտքեր: Եթե խնդիրը քրոնիկական է, կարող է վկայել այն մասին, որ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարված է: Ստորին վերջույթների սառնությունը կարող է նաև արյան վատ շրջանառության հետևանք լինել:

Եղունգների դեղնածություն: Այս խնդիրը դեպքերի մեծամասնությունում սնկային վարակի հետևանք է: Հարկավոր է դիմել մասնագետի, ով համապատասխան հետազոտությունների անցկացումից հետո բուժում կնշանակի:

Թմրածություն: Ստորին վերջույթների թմրածությունն առաջանում է նյարդի վնասման հետևանքով: Խնդիրը հաճախ կարող է նկատվել շաքարային դիաբետով հիվանդների շրջանում:

Մաշկի թեփոտում: Այս խնդիրը հիմնականում առաջանում է սպորտսմենների շրջանում, սակայն կարող է վկայել նաև վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը