«Այս քարսիթն սպասում է իր փոքրիկին». Արսեն Թորոսյանը խթանում է փոխօգնությունը
Advertisement 1000 x 90

«Այս քարսիթն սպասում է իր փոքրիկին». Արսեն Թորոսյանը խթանում է փոխօգնությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեփական օրինակով խթանենք փոխօգնությունը։

Այս ամբողջովին նոր քարսիթը սպասում է իր փոքրիկին: Նախատեսված է 9-36 կգ քաշ ունեցող երեխաների համար։

Տալիս եմ մի պայմանով, որ վերցնողը խնամքով կօգտագործի և հետո նորից կփոխանցի ուրիշներին»:

Բոլոր այն ընտանիքներն, ովքեր հնարավորություն չեն ունենա քարսիթ գնելու, կկարողանան դա փնտրել մանկական նստատեղերի նվիրատվության donatecarseat.am հարթակում, որի նախաձեռնողն Արսեն Թորոսյանն է: