Հայաստանի առաջատար թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Չեխիայի Բռնո քաղաքում ընթացող BTC Cup Brno 2019-ի 1/16 եզրափակչում երկու սեթում 6:3, 6:3 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Սեդլաչկովային և դուրս եկել հաջորդ փուլ:
Հանդիպումը 1 ժամ 14 րոպե է տևել: Ամիրաղյանի ակտիվում գրանցվել է 1 էյս, 2 կրկնակի սխալ:
Անին 6 հնարավոր բրեյք-փոինթից հաջող է իրացրել 4-ը:
Այսպիսով, հայ թենիսիստուհին մրցաշարի ITF-ի վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակչում է:
Հիշեցնենք՝ մրցաշարի որակավորման փուլում Ամիրաղյանը մրցել էր Սլովակիայի ներկայացուցիչ Ժանա Յաբլոնովսկայի հետ ու 2 սեթում հաղթել 7: 6, 5:4 հաշվով: