Թրամփ-Զելենսկի առաջին հանդիպումը կայացել է սկանդալի ֆոնին
Advertisement 1000 x 90

Թրամփ-Զելենսկի առաջին հանդիպումը կայացել է սկանդալի ֆոնին

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև:

Հանդիպումից առաջ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի համար առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ պայքարը, տարածքային ամբողջականության վերականգնումը և երկրի արևելքում պատերազմի ավարտը:

Թրամփն իր հերթին հիշեցրել է, որ Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն սկսել է զենքի մատակարարումն Ուկրաինա:

Երկու ղեկավարների միջև առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի շուրջ ձևավորված սկանդալի ֆոնին: Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփի կողմից ճնշում չի զգացել և նրան որևէ խոստում չի տվել:

Խոսքն այն մասին է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննել ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի և նրա որդու՝ Ուկրաինայում ծավալած գործունեությունը: Սա Կոնգրեսում Թրամփի դեմ իմպիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել:

shanttv



Նման նյութեր