ՀԿԵ-ն Հայաստանում 1–ին անգամ գործարկել է ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգը
Advertisement 1000 x 90

ՀԿԵ-ն Հայաստանում 1–ին անգամ գործարկել է ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգը

Հարավկովկասյան երկաթուղին Էջմիածին-Մասիս հատվածում, սեպտեմբերի 25-ից սկսել է ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգի շահագործումը: Երևեկության կարգավորման նման համակարգը Հայաստանի երկաթուղում գործարկվում է առաջին անգամ:

Մինչև տարեվերջ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի երթուղում կգործարկվեն ևս երեք նման համակարգեր՝ Աղին-Անի, Արտենի-Արագած և Արտենի-Քարակերտ հատվածներում:

Ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգերը համալրված են գծի հատուկ ցուցիչներով և լուսադիոդային լուսացույցներով, որոնք թույլ են տալիս հսկել երթևեկությունը չպահպանվող գծանցներում: Նման համակարգերը հատկապես կարևոր են արագընթաց գնացքի երթուղում, քանի որ ապահովում են երթևեկության անվտանգությունը ավտոտրանսպորտի կողմից երկաթուղային գծերը հատելիս:

«ՀԿԵ» ՓԲԸ Ավտոմատիկայի, հեռամեխանիկայի և կապի ձեռնարկության պետ Սամվել Խաչատրյանը նշում է, որ երկաթուղում նախատեսվում է գործարկել ընդհանուր առմամբ ևս 11 նման համակարգ, իսկ ընթացիկ տարում գործարկվող 4 համակարգերին ուղղված է մոտ 100 մլն դրամ:

armeniasputnik.am