
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան։
«Հույս ունեմ գտնել ուղիներ, որոնցով կկարողանամ օգնել ընդլայնելու առևտուրը և ստեղծելու աշխատատեղեր»,- գրել է Քիմը՝ նշելով, որ խոսքը նաև մարմինը շտկող Skims ներքնազգեստի արտադրության ստեղծման մասին է։