«Ընդունվել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ պաշտպանելու մագիստրոսական թեզ»
Advertisement 1000 x 90

«Ընդունվել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ պաշտպանելու մագիստրոսական թեզ»

Սարգիս Ստեփանյանը ֆեյսուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, նրանց զբաղվածության ապահովման, տարբեր միջոցառումների իրականացման համար հիմնադրել եմ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան։

Այժմ՝ գիտակցելով այս գործի բոլոր նրբությունները, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական համալիր ներառման բարդությունները, նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու կարևորությունը, վերականգնման (ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական) վերաբերյալ դրույթների բարելավումը և պարզապես գիտելիքի պաշարն ավելացնելու համար՝ ընդունվել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ պաշտպանելու մագիստրոսական թեզ՝ «Ադապտիվ սպորտ» մասնագիտությամբ։ Հավելեմ, որ ունեմ ևս երկու մագիստրոսական պաշտպանություններ։
Դե ի՞նչ՝ ինչպես ասել է Լենինը՝ սովորել, սովորել, սովորել․․․»:

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, նրանց զբաղվածության…

Gepostet von Սարգիս Ստեփանյան / Sargis Stepanyan am Freitag, 27. September 2019



Նման նյութեր