Մարզիչ ամուսնուց բաժանվելու հետո Լոլիտա Միլյավսկայայի համար կազմվածքին հետեւելն ավելի բարդ է դարձել։ Կարծես թե նա գտել է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի համապատասխան միջոց։ Լոլիտան ցույց է տվել իր «հրաշք կոստյումը»։ «Տանը պառկած եմ, եւ սարքը զբաղվում է ինձանով։ Հատուկ տաբատ, որը լիմֆոդրենաժ կիրականացնի։ Հարավկորեացիներն ամեն ինչ նախատեսել ենք այնպիսի ալարկոտների համար, ինչպիսին եմ ես»,- ասել է Միլյավսկայան։
Արտիստի խոսքով՝ ինքը նիհարում է նաեւ էնդոկրինոլոգի օգնությամբ, իսկ սարքն իրեն կօգնի ձգել որովայնի մկանները։ Պրոցեդուրայից մեկ ժամ անց Լոլիտան խոստովանել է, որ գոհ է սարքից։ «Խորհուրդ եմ գալիս ծանրաբեռնվածությունից հետո վերականգման համար։
Մեկ պրոցեդուրան փոխարինում է մերսման 4 պրոցեդուրա։ Ինչպես են իմ մասին սկսել հոգ տանել անծանոթ մարդիկ ամուսնալությունից հետո, որ ամուսին էլ հարկավոր չէ»,- Instagram-ում ասել է երգչուհին։ Միլյավսկայան խոստացել է մեկ շաբաթ անց պատմել՝ ինչ արդյունք է տալիս սարքը, ինչպես նաեւ պարծենալ հարթ որովայնով։