
Երևանի ավագանու նիստի օրակարգում քննարկվելու է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին և հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ»-ի տնօրեն, ծննդով երևանցի Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ավագանու նիստը կայանալու է սույն թվականի հոկտեմբերի 8-ին: