Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել մի օրենքի նախագիծ, որով ուզում է, մասնավորապես, պարտադիր դարձնել POS-տեմինալների (քարտային վճարումների համար) առկայությունը ցանկացած առեւտրի կամ ծառայության կետում:
Բացի այդ, պարտադրում է աշխատավարձերը վճարել միայն անկանխիկ եղանակով, եւ խանութում գնումներ կատարելիս, սահամանփակել կանխիկ գործարքները նաեւ ֆիզանձանց համար:
Հիշենք, որ այդ նախագծի վախուց է պտտվում: Դեռ 2009թ այն փորձում էին անկացնել, սակայն նույնիսկ հները հասկացան այդ պատրադրման անհեթեթությունը եւ հրաժարվեցին:
Քանի որ մեր պաշտոնյաները, իրենց առաջադեմ համարելով, միշտ մեջբերում են ինչ-որ վիրտուալ «միջազգային ստանդարտներ» կամ «եվրոպական արժեքներ», նշեմ, որ ոչ եվրոպական երկրներում, ոչ էլ ԱՄՆ/Կանադայում չկա պարտադիր POS-տերմինալի պահանջ առեւտրի կետերում: Շատ հաճախ են հանդիպում “Cash Only Միայն կանխիկ” խանութներում, ռեստորաններում, վարսավիրանոցներում եւ այլ վայրերում:
Ոչ մի ստվերի հետ էլ չի պայքարելու POS-տեմինալի պարտադիր պահանջը: Չէ որ կա ՀԴՄ սարք, որը արդեն իսկ կատարում է ֆիսկալ ֆունկցիաներ: POS-տեմինալը միայն հաճախորդի հարմարության համար է եւ դրա մասին պետք է հոգա բիզնեսի տերը, այլ ոչ թե կենտրոնական բանկը: Շատ չի՞ արդյոք նրա ներխուժումը բիզնեսի գործերի մեջ, որը ազատականացման փոխարեն ստանում է եւս մեկ վերահսկողական օղակ:
Որոշ դիտարկումներ:
1. Գործող մի քանի հազարի փոխարեն շուկա կլցվի մի քանի տասնյակ հազար POS-տեմինալներ:
Ամեն մի բակի բուդկա, ըստ նախագծի, պետք է ունենա դրանից: Բանկերը մինչ այսօր այդ POS-տեմինալները տրամադրում էին անվճար, քանի որ ընտրում էին մեծ շրջանառություն ունեցողներին: Իսկ միկրո-բիզնեսներից սպասելիքը քիչ կլինի, հետեւաբար սարքը անվճար չի լինի: Միկրո բիզնեսը պետք է նախատեսի եւս 200-300 հազարի լրացուցիչ ծախս:
Չէ՞ր կարելի այդ գործընթացը թողնել գործարարին, որը POS-տերմինալ ինքը կգործարկի այն ժամանակ, երբ դա օգուտ կբերի իր բիզնեսին:
2. Բանկերը ցանկացած անկանխիկ գործարքից առեւտրի կետից գանձում են մինչեւ 3% միջնորդավճար: Այսինքն միկրո-բիզնեսի ֆիսկալ բեռը կավելանա այսօրվա գործող 1.5-2%-ից մինչեւ 4-5%: Այն է կկրկնապատկվի-կեռապատկվի: Բա ի՞նչ եղավ հարկային լիբերալիզացիան: Ստացվում է, որ մեծերի համար բան չի փոխվում (նրանք արդեն իսկ ունեն POS-տեմինալներ, որոնք ստացել են անվճար), իսկ փոքրերի բեռը զգալի աճում է:
Ողջամիտ կլիներ, որ պարտադիր ոչինչ չլինի, կամ էլ լիներ 150 քմ ավել տարածքով կետերի համար միայն:
3. Աշխատավարձերի անկանխիկ վճարումը պարտադիր դարձնելով, չի լուծվում դրանց ստվերից հանելը, քանի որ աշխատավարձերը անուն առ անուն գրանցվում են ՊԵԿ ի կայքում ամսական կտրվածքով:
Մինչեւ այսօր վարկային ստրկության մեջ դժբախտաբար ընկած մեր համաքաղաքացիները կարողանում էին ինչ-որ կերպ գոյատեւել, կանխիկ ստանալով իրենց խեղճ 120-150 հազար դրամը: Իսկ հիմա հաշիվների կալանքի տակ դնելով այդ եկամուտն էլ կգանձվի բանկերի օգտին, որոնք արդեն իսկ պայթում են փողի քանակից, սակայն չեն կշտանում:
Կարող է ասեք «բա պարտք են, չտ՞ան»: Պարտքը իհարկե կարեւոր է, սակայն չի կարելի գանձումը տարածել ամենափոքր կենսական պահաջների բավարարող նվազագույն եկամտի վրա: Իսկ մեր բանկերի մոտ ներում-բեկում չկա, սոված էլ մնաս, պետք է տաս: Չնայած որ վարկը 15-25% դրույքաչափով տրամադրելուց, բանկը պետք է գնահատեր ռիսկերը:
4. Ֆիզիկական անձանց համար կանխիկ գնումների սահմանափակումը արդյ՞ոք կապ ունի ստվերի դեմ պայքարի հետ: Իհարկե, ոչ: Եթե ֆիսկալից դուրս է վաճառելու, ապա ՀԴՄ չի տրամադրի: Իսկ եթե ՀԴՄ տրամադրում է, ապա էլ ինչ ստվեր:
Դուրս է գալիս, որ պետությունը ի դեմս ԿԲ-ի ուզում է տեսնել, թե ով ինչ է գնել, հեռուստացույց, լվացքի մեքենա կամ հեռախոս: Սա չէ արդյոք ազատությունների սահմանափակում, որը նույնպես չկա զարգացած երկրներում, որտեղ կարելի է հանգիստ մի քանի հազար դոլարանոց գնումը կատարել կանխիկ:
Չի բացառվում, որ պարտադրելուց հետո կհայտնվեն սարքերի «հատուկ պահանջներ», որը կկարողանա կատարի միայն «նոր ստեղծված մի ունիկալ ՊՈԱԿ», եւ էլի կստանանք ՀԴՄ-ների տխուր պատմությունը, գաղտնի պայմանագրերով, ուռճացված գներով, դեֆիցիտով եւ, արդյունքում, քրեական գործով:
Նախագծի հիմնավորումը ՝ ստվերի դեմ պայքար, թափանցիկություն: Սակայն գործը բերվում է ծախսային բեռի ավելացման, փոքր բիզնեսի ճնշման, ազատությունների սահմանափակման, եւ ամենակարեւորը, բանկերի էլ ավելի հարստացման:
Ակնհայտ է, որ ԿԲ-ին արդեն բանկային ոլորտը քիչ է, եւ այն փորձում է իր ազդեցությունը տարածել ոչ բանկային բիզնեսի վրա: Ձեռքի հետ էլ լուծում է բանկային լոբբիի խնդիրները, ուղղակի կամ անուղղակի կատարելով նրանց պատվերը:
Արդյոք սա է այսօր պետք մեր տնտեսությանը: Կիսվեք մեկնաբանություններում:
taxinfo.am