
«Արարատի» մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչ Հակոբ Անդրեասյանը երեկ թիմի հանդիպման ժամանակ գլխուղեղի կաթված է ստացել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նա, այսօր հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է 66 տարեկան հասակում։ Անդրեասյանը մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Հովհաննես Համբարձումյանը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Մայիս Ազիզյանը։
Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նուբարաշենի խճուղի 46 հասցեում։