Վահրամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկինների կողմից ատելության խոսքի, կնատյացության, անձնական կյանքի ոտնահարման մասին բարբաջող Լենա Նազարյանին հիշեցրեք «Շարմազանով 40», «Աշոտյան 42» գրությունները, մարդկանց տներ գնալը, ընտանիքներին նվաստացնելն ու ահաբեկելը, Շուշան Պետրոսյանին ու նրա երեխաներին ուղղված լկտիությունները:
Խիստ «սկզբունքային» Լենային հիշեցրեք մարդկանց տներ վենոկներ ուղակելը, ողջ մարդկանց թաղումներ կազմակերպելը:
Տեսանյութները կան ու շատ լավ պահպանվում են, դեմքերն էլ հստակ տեսանելի ու ճանաչելի են:
Եվ էդքանից հետո էս կինը իրան իրավունք ա վերապահում մարդկանց ուղղություն ցույց տա՝ խոսելու փոխարեն ինչ անեն:
Բայց Նազարյան Լենան կարա հանգիստ լինի, հաջորդ իշխանությունը իրենց պես մանրախնդիր ու ճղճիմ չի գտնվի: Ոչ մի բարոյական սկզբունք չի ոտնահարվի, իրանք միմիայն օրենքի առաջ են պատասխան տալու՝ առանց ընտանիքներին ու ծնողներին նվաստացնելու»:
Նախկինների կողմից ատելության խոսքի, կնատյացության, անձնական կյանքի ոտնահարման մասին բարբաջող Լենա Նազարյանին հիշեցրեք…
Gepostet von Vahram Petrosyan am Mittwoch, 2. Oktober 2019