«Բեղ պահելն ավտոմատ տղամարդ չի դարձնում». Սևան Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Բեղ պահելն ավտոմատ տղամարդ չի դարձնում». Սևան Հակոբյան

Սևան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բեղ պահելն ավտոմատ տղամարդ չի դարձնում:

Բավական է մեկ անգամ այցելել Գյումրի, զրուցել 40-ից բարձր, կյանք տեսած գյումրեցու հետ, ու ամեն ինչ կպատմի Անդրանիկ Քոչարյան անուն-ազգանունով սույն բեղավոր լևոնականի մասին: Քաջագործություններ, որոնք առասպել են դառնում:

Նա այսօր ելույթ է ունենում, ձիու վրա է, պաշտոնյա է, խորհրդարան է մտել, իրեն հորջորջում է պատգամավոր, ժողովրդի ձայն ստացած, որովհետև մոլորված ժողովուրդը ձայն տալով՝ չի մտածել, որ իրեն ներկայացրած փնջում մոլախոտը գերազանցում է: Պատգամավոր է, ու վարձահատույց է լինում, բայց ոչ թե ժողովրդին, այլ նրան, ով իր ողորմելի անձը ներառել է երեսփոխանների ցուցակում:

Ու նա համարձկվում է ելույթ ունենալ, կարծիք հայտնել, ու հենց նրա համար, որ իր արածների համար Լևոնի տապալվելուց հետո բանտում չի փտում: Բանտում փտելու փոխարեն մնացել է որպես անթաղ դիակ ու հիմա գարշահոտում է պետության բարձր ամբիոնից:

Երկու օր է՝ պաշտոն ունեցող մի քանի «տղամարդ» հարձակվել են Արփինե Հովհաննիսյանի վրա: Իրավաբան են կարծես, բայց այնքան սնանկ, դուխները չի հերիքում իրավական հարթության մեջ, անցել են ղզիկ պայքարի, կենսագրությունը ճանկռելուն: Չեք կարող, ձեր բոյն ու քաշը թույլ չի տա: Դուք հենց այսօր պարտվեցիք, ձեզանից մեկը ձեր ամբողջ թիմին պարտության բերեց, խայտառակ պարտության:

Այսքան ժամանակ լուռ հետևել եմ բանավեճին ու տեղադրել մեր կայքում, բայց չեմ արձագանքել, որովհետև դա իրավաբանություն է, որից գլուխ չեմ հանում: Արփինեն մնաց իրավաբանության մեջ, իսկ դուք անցաք իրավաբանությունից և դուրս եկաք կեսգիշերային մայրուղի:

Արփինե Հովհաննիսյանն իմ պաշտպանության կարիքը չունի, չունի նաև իր գործընկերների պաշտպանության կարիքը, ինքն իրեն կարող է պաշտպանել, ինքը ձեզ վաղուց է մատ արել: Բայց ինձ հետաքրքիր է՝ Քոչարյան Անդրանիկը հո այս պահին չի՞ սափրվում, հո հայելու առաջ չի՞ փորձում, թե որ յուբկան իրեն կսազի:

Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքակիրթ աշխարհում բարձրաստիճան պաշտոնյան ունեցել է տղամարդկություն ու հրաժարական է տվել պաշտոնյային ու մարդուն ոչ հարիր բառապաշարի համար: Ես չեմ կարծում, որ սույն բեղավոր լևոնականը կգնա այդ քայլին: «Իմ քայլը» խմբակցությունը պարտավոր է շարքից հեռացնել տկարամիտ ծերունուն, պարտավոր է փրկել առանց այն էլ հեղինակազրկվող իշխող ուժի ՝ գետին հավասարվող պատվի վերջին փշրանքները:

Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վերաբերմունք չարտահայտեն, ուրեմն նույնքան ղզիկ են, որքան Քոչարյան Անդրանիկը: Ընդ որում, վերաբերմունք արտահայտելը նկատի չունեմ ներողություն խնդրելու տեսքով:

Ներողություններն այստեղ չեն օգնի:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյան, 3 զավակ ունես…

#բեղերովանդոն»:

Բեղ պահելն ավտոմատ տղամարդ չի դարձնումԲավական է մեկ անգամ այցելել Գյումրի, զրուցել 40-ից բարձր, կյանք տեսած…

Gepostet von Sevak Hakobyan am Mittwoch, 2. Oktober 2019

 



Նման նյութեր