Արմեն Ջիգարխանյանն 84 տարեկան է. դերասանը երիտասարդացել է կնոջ հետ վերամիավորվելուց հետո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմեն Ջիգարխանյանն 84 տարեկան է. դերասանը երիտասարդացել է կնոջ հետ վերամիավորվելուց հետո

Հոկտեմբերի 3-ին Արմեն Ջիգարխանյանը նշում է 84-ամյակը։ Բոլորովին վերջերս հայտնի է դարձել, որ դերասանը վերամիավորվել է երկրորդ կնոջ՝ Ստեփանի մայր Տատյանա Վլասովայի հետ։ Teleprogramma.pro-ի հետ զրույցում Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին պատմել է դերասանի տրամադրության ու առողջության մասին։

«Արմեն Բորիսովիչի ինքնազգացողությունը հրաշալի է։ Օգոստոսի վերջին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա երիտասարդացել է 10-15 տարով։ Ես դա կապում եմ էմոցիոնալ հակասթրեսի հետ Տատյանա Սերգեեւնայի հետ վերամիավորումից հետո։ Խնամված տեսք ունի։ Ի հեճուկս ամենի, ինչ նրա հետ տեղի է ունեցել կես տարի առաջ, նա այժմ հաճախ է զբոսնում այգում, Արբատի նրբանցքներում… Այնպես որ ինքնազգացողության հետ կապված ամեն ինչ լավ է, նա ընդունում է դեղորայքը, հետեւում է բժիշկների բոլոր նշանակումներին, ռեժիմին»,- հայտարարել է հայտնի դերասանի երկրորդ կնոջ որդին։

Ջիգարխանյանը Վլասովայից ամուսնալուծվել է 2015թ.-ին, ինչից հետո ամուսնացել դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ։ Դերասանի եւ դաշնակահարուհու ամուսնությունը տեղի է ունեցել 2016թ.-ի փետրվարին։ 2017թ.-ի աշնանը դերասանը Վիտալինային, որը թատրոնի տնօրենն է եղել, մեղադրել է գողության մեջ։ Նոյեմբերին նրանք պաշտոնապես բաժանվել են։

style.news.am