Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել ևս 5 աղբատար մեքենա
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել ևս 5 աղբատար մեքենա

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մոտ օրերս այդ 5 աղբատար մեքենաները կմիանան աղբահանության գործին: Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են՝ բակային տարածքներից աղբը հավաքելու համար։

Եվս 15 այս տեսակի մեքենա կժամանի շուտով։ Ձեռք են բերվում նաև փողոցները մաքրող և լվացող տեխնիկական միջոցներ, անընդհատ համալրվում է ԵԱՍՄ-ի անձնակազմը։ Ամռան դժվար ամիսներին մի քանի անգամ առիթ է եղել համբերատարության խնդրանքով դիմելու երևանցիներին։

Հիմա եկել է ժամանակը՝ շնորհակալություն հայտնելու և փաստելու, որ աղբի ճգնաժամը, ինչպես և խոստանում էր քաղաքապետ Մարությանի թիմը, անցյալում է։ Այսպես, հաջորդաբար, բոլոր խնդիրները լուծվելու են»,- նշել է Կարապետյանը։



Նման նյութեր