Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել. Միլիտոնյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել. Միլիտոնյան. armeniasputnik.am

Երևանի հեռուստաաշտարակի լուսադիոդները, բաշխիչները, փոխանցման տուփերը, որոնք կարգավորում են լուսավորությունը, այսօր արդիականացման կարիք ունեն: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։

«Բացի այդ, ծրագրային խնդիր կա, որովհետև մենք ցանկանում ենք աշտարակի հետ կապված թեմատիկ լուծումներ անել հատկապես տոն օրերին կամ կարևոր միջոցառումների ժամանակ: Պետք է ներդրվեն համակարգչային ծրագրավորումն ապահովող նոր տեխնոլոգիաներ: Դրա համար պահանջվում են մեծ գումարներ, որոնք քաղաքապետարանն ի զորու չէ վճարել»,- նշեց Միլիտոնյանը:

Նախահաշվարկներ կատարելու համար դեռ մրցույթ կանցկացվի, և կընդունվեն համապատասխան առաջարկները: Աշտարակը պետք է մնա ընկերության հաշվեկշռում, որպեսզի կարողանան սպասարկումն ապահովել և ծախսերը դուրս գրել հիմնարկի բյուջեից:

«Դիմել ենք նախարարություն, վերջինս էլ իր հերթին դիմել է քաղաքապետարան, որպեսզի ավագանուն ներկայացվի նախագիծ, և գումարը փոխանցեն մեր հաշվեկշռին»,- տեղեկացրեց Միլիտոնյանը:

Դրանից հետո կհայտարարվի մրցույթ, որտեղ հաղթողը կներկայացնի ժամանակացույց և կիրականացնի աշտարակի լուսավորության արդիականացման աշխատանքները:

Մրցույթի համար կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որն էլ կզբաղվի մրցույթի անցկացման գործընթացով ու կներկայացնի իր պահանջները:

Միլիտոնյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ կախված կլինի ծախսերի չափից, ներկայացվելիք պահանջներից ու տեխնիկական լուծումների հնարավորություններից:

armeniasputnik.am



Նման նյութեր