Բուզովան Վարնավային ակնարկել է հայ բլոգերի հետ յուրօրինակ կապի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բուզովան Վարնավային ակնարկել է հայ բլոգերի հետ յուրօրինակ կապի մասին

Օլգա Բուզովան ակնարկել է «Лайкер» տեսահոլովակում զուգընկերոջ՝ Դավիթ Մանուկյանի հետ յուրօրինակ կապի մասին։ Եկատերինա Վարնավային հյուրընկալելիս հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ կոլեգայի հետ «յուրօրինակ կապ» են հայտնաբերել, որն իրենց օգնել է հոլովակի վրա աշխատանքներն ավարտել մեկ օրվա ընթացքում։

«Ես եւ Դավիթը հրաշալի աշխատեցինք տեսահոլովակի նկարահանման ընթացքում։ Այնպիսի միություն, կապ ստացվեց, որ հոլովаկը նկարահանեցինք մեկ օրվանից քիչ ժամանակում։ Մեզ համար հեշտ էր եւ հարմար»,- ասել է երգչուհին։

Անդրադառնալով աղմուկ հանած տեսահոլովակին՝ Օլգան նշել է, որ այն կարող է բնութագրել որպես «գործողություններ սահմանագծին»։ Հարցին՝ արդյոք արտիստներն իսկապես համբուրվել են, Բուզովան խուսափողոբար պատասխանել է, որ «գրեթեն համբույր չէ»։

«Դա նույնն է, ինչ հարցնելը՝ դու հղի՞ ես։ – «Գրեթե»։ Երբ համբույրը տեղի ունենա, այդ ժամանակ ինձ տվեք այդ հարցը»,- «Вопросы взрослым» շոուի ընթացքում ասել է նա։

Թեեւ «Лайкер»  տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, այն շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Այժմ համանուն երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն ավելի քան 8 մլն դիտում ունի, եւ դիտումների թիվը շարունակում է մեծանալ։

style.news.am