Չմոռացվող պատմություն. «Դրախտ հասնում են նրանք, ովքեր չեն լքում մերձավորներին»
Advertisement 1000 x 90

Չմոռացվող պատմություն. «Դրախտ հասնում են նրանք, ովքեր չեն լքում մերձավորներին»

Մի մարդ մահանում է: Շունը կողքին պառկում, կարոտից մահանում է: Եվ ահա, մարդու հոգին ոսկեզօծ դարպասների առջև է: Կողքին շունն է: Դիմավորում է պահապանը:

– Սա ի՞նչ տեղ է,- հարցնում է ճամփորդը:

– Դրախտն է, դու մահացել ես: Կարող ես ներս գալ և իսկապես հանգստանալ:

– Իսկ ներսում ջուր կա՞:

– Որքան ուզես. մաքուր շատրվաններ, սառնորակ ավազաններ…

– Իսկ կկերակրե՞ն:

– Ինչ կամենաս, կհյուրասիրեն:

– Բայց ես շան հետ եմ:

– Ցավում եմ, սըր, բայց մուտքը առանց շների է: Պետք է շանը թողնեք այստեղ:

Մարդը հրաժարվեց առանց շան ներս գնալ: Շարունակեցին ճանապարհը: Երկրորդ դարպասին են մոտենում, ոչ մի գրառում չունեցող դարպաս է, սովորական դարպաս: Մուտքի մոտ նստած է մի ծերուկ:

– Ներեցեք, հարգելիս…

– Ես Պետրոսն եմ…

– Իսկ դարպասից այն կողմ, ի՞նչ է:

– Դրախտն է:

– Իսկ շան հետ կարելի՞ է:

– Իհարկե:

– Իսկ նախորդ դարպասն ո՞ւր էր տանում:

– Դժոխք: Դրախտ հասնում են նրանք, ովքեր չեն լքում մերձավորներին:

fit4brain.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը