«Նրանք սպանվեցին, որովհետեւ կին էին». aravot.am
Advertisement 1000 x 90

«Նրանք սպանվեցին, որովհետեւ կին էին». aravot.am

Գենդերային հիմքով սպանություններից ավելի շատ կին է մահանում, քան քաղցկեղից, պատերազմներից

Այս տարի առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից. սա «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի հավաքագրած տվյալներն են:

2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսինը 20 ամյա Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելով սպանեց: 2010թ-ից ի վեր, կոալիցիան հոկտեմբերի 1-ը հռչակեց, որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր եւ ամեն տարի այդ օրն իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանը:

Հոկտեմբերի 1-ին, կոալիցիայի ներկայացուցիչները Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում իրազեկման միջոցառումներ իրականացրեցին, ապա Երեւանում երեկոյան մոմավառություն կատարվեց: Նրանք քաղաքացիներին ներկայացրեցին կանանց պատմություններ, տարածեցին ընտանեկան բռնության վերաբերյալ տեղեկատվական նյութեր, խաղի միջոցով գիտելիքներ փոխանցեցին ընտանեկան բռնության տեսակների մասին: Կոալիցիան սպանված կանանց անուններ է հրապարակել եւ նշել. «Նրանք սպանվեցին, որովհետեւ կին են»:

aravot.am