Շնորհավորում եմ Վորլդ Վիժն Հայաստանին գործունեության 30-ամյակի կապակցությամբ։ Շնորհակալություն ձեր շատ կարևոր և մարդասիրական գործունեության համար։ Ինչպես նշել եմ ելույթում՝ ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք «Իմ քայլը» հիմնադրամի, Վորլդ Վիժնի, բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա։ Երբ պետական ինստիտուտները, մեխանիզմները ու քաղաքականությունը կգործեն այնքան հստակ, որ մեր կազմակերպությունները իրենց ռեսուրսներն ուղղեն բացառապես զարգացման ծրագրերին։ Ես հավատում եմ, որ այդ ժամանակը շատ չի ուշանալու։
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: