Նարել Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին բազմաթիվ զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում, որոնցով մարդիկ իրենց անհանգստությունն են փոխանցում:
Պարոն Մալյան, զգույշ եղեք, ձեզ կձերբակալեն, ձեզ հետ կփորձեն հաշվեհարդար տեսնել, սրանք ամեն ինչի ընդունակ են…
Սիրելիներս, թող ձերբակալեն, նույնիսկ մեղադրանքը կարևոր չի: Սիրով կձերբակալվեմ: Գոնե առիթ կունենամ այս գաղջից կտրվելու… Հաջորդ գիրքս ավարտելու հնարավորություն կստանամ բանտում:
Իսկ հարձակումներ, հաշվեհարդարի փորձեր սորոսի վաստակների կողմից եղել են, բայց դա ինձ չի կանգնեցնում:
Միակ տարբերակը ինձ ֆիզիկապես ոչնչացնելն է` սպանելը:
Իհարկե սպանությունները Ջորջ Սորոսի գործիքներից են, բայց ամեն դեպքում խորհուրդ չէի տա ինձ սպանելու փորձ անել…)))) ուշացաք»:
Վերջին օրերին բազմաթիվ զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում, որոնցով մարդիկ իրենց անհանգստությունն են…
Gepostet von Narek Malyan am Freitag, 4. Oktober 2019