
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) հյուրերին խորհուրդ տվեց անպայման վայելել հայկական գինին, կոնյակը, բերքն ու բարիքը:
«Հարգելի հյուրեր, տեխնոլոգիան տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արևահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինիներն ու կոնյակը վայելելու բացառիկ հնարավորությունը: Եվ, իհարկե, վայելել հայկական աշունը, որը տաք ու հյուրընկալ է, ինչպես միշտ: Հույս ունեմ, որ ԱՏՁՄ-ն Հայաստանը վայելելու ժամանակ է թողել մեր բոլոր հյուրերի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: