Հայկական Այգեպար գյուղի երեխաներն ապրում են փամփուշտների ձայնի ներքո:
Նրանք ծնվել են Հայաստանի և Ադրբեջանի 31-ամյա հակամարտության առաջնագծերից մեկում: Գյուղը մի հովտում է, որն ադրբեջանական սահմանից ընդամենը 250 մետր հեռավորության վրա է գտնվում:
Երկու ադրբեջանական հենակետեր նայում են Այգեպարին: Համայնքի բնակիչների համար կրակոցները սովորական են։ Դրանք համեմատաբար պակասել են վերջին 1-2 տարվա ընթացքում։
Կրակահերթը շատ մոտ է, իսկ դպրոցն ու մանկապարտեզը ժամանակին հիմնական թիրախներն էին: Բայց շնորհիվ քրաուդֆանդինգի մի նախագծի, դպրոցն այժմ պաշտպանիչ պատ ունի: Պատը հիմա պաշտպանության երաշխիք է՝ անվտանգ դպրոց հասնելու համար: Երեխաները կարող են չվախենալ պատահական փամփուշտից: Նրանց համար այն նաև հնարավորությունների անվերջանալի աղբյուր է՝ Սուրբ
ծննդյան լույսերը կախելու տեղ, նկարների կտավ, բեմ՝ անհամար խաղերի համար:
Լուսանկարիչ Ավետիս Ավետիսյանը Այգեպարում մի օր է անցկացրել՝ վավերագրելով այն, թե ինչպես է գյուղը հրազենի անվերջ սպառնալիքի տակ մեծացնում երեխաներին:
Ամբողջությամբ՝ chai-khana.org