ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե Թուրքիան սկսի Սիրիայի հյուսիս-արևելքում ոչնչացնել քրդերին: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես կկործանեմ նրա տնտեսությունը,եթե նման բան տեղի ունենա: Ես դա արդեն մեկ անգամ արել եմ՝ կապված պաստոր Բրանսոնի հետ: Հույս ունեմ, որ նա (Էրդողան) ողջամիտ կգործի»,-ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոսելով պատժամիջոցների հնարավորության մասին:
«Ես փորձել եմ նրան կանգնեցնել նախագահի պաշտոնում իմ առաջին օրվանից, սակայն նրանք ցանկանում են կռվել»,-ասել է Թրամփը:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ուժային գործողության պատճառով ամերիկացի սենատորները մտադիր են սառեցնել թուրքական ղեկավարության ակտիվները, ներմուծել վիզային սահմանափակումներ և Անկարային չվաճառել ամերիկյան զենք: Նման առաջարկով բանաձևի նախագիծը հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում: Նրան աջակցել է դեմոկրատ Քրիս Վան Հոլենը:
shanttv.am