Սարմատը 17-րդ դարի անվանի հայազգի հնդիկ բանաստեղծ է:
Հենրի Քիենը գրում է նրա մասին. «Սարմատ մի հայ վաճառականի պոետիկ կեղծանունն է, որը Հնդկաստան էր եկել դեռևս Շահ Ջահանի օրոք: Նա լավ պոետ էր, հիանալի տիրապետում էր պարսկերեն լեզվով բանաստեղծություններ հորինելու արվեստին»:
Սարմատը Հնդկաստանում թողնում է ատևտուրը, դառնում հնդկական ֆակիր, իրեն դատապարտելով թափառական կրոնավորի դաժան կյանքին: Հայտնի չէ, թե ինչու Սարմատը լինելով հանրաճանաչ բանաստեղծ, ընտրեց աղքատ-թափառական ֆակիրի դաժան ուղին:
Սարմատի բանաստեղծությունների մեծ մասը մեզ են հասել: Նրանք պարսկերենով են:
Նա դժբախտություն ունեցավ թշնամական Հնդկաստանի զորեղ տիրակալ Աուրենգզեբի հետ և վերջինս հրամայեց գլխատել Սարմատին:
Թագավորի կենսագիր Ալի-Խան Ռազին, ով ներկա էր Սարմատի գլխատմանը, պատմում է, որ վերջինս արհամարհանքով է ընդունել մահը և գլխատվելուց առաջ հորինել ու արտասանել է հետևյալը.
-Խավար էր շուրջս, երբ բացեցի աչքերս իմ խոր քնից,
Տեսա խավար է պատում աշխարհը.
Աչքերս հոգնած փակում եմ նորից:
Նա գլխատվեց 1661 թվականին Դելիի Ջամմա մզկիթի մոտ: Նրա շիրիմը ուխտատեղի է դարձել հնդիկների համար:
Պատմաբան Վահե Անթանեսյանի ֆեյսբուքյան էջից: