Փորփրում են Արմեն Մուրադյանին պրոֆեսորի կոչում շնորհելու հիմքերը. խոստանում են իրավական լուրջ հակազդեցություն
Advertisement 1000 x 90

Փորփրում են Արմեն Մուրադյանին պրոֆեսորի կոչում շնորհելու հիմքերը. խոստանում են իրավական լուրջ հակազդեցություն

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, գիտությունների դոկտոր Արմեն Մուրադյանի փաստաբանը հայտարարել է, որ իրավական լուրջ հակազդեցություն կցուցաբերվի նրա դեմ իրականացվող ցանկացած անլուրջ նախաձեռնության նկատմամբ։

«Համաձայն մամուլում տեղ գտած տեղեկատվությունների` որոշ ուժեր փորձում են փորփրել Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, գիտությունների դոկտոր Արմեն Մուրադյանին 2015 թվականին պրոֆեսորի կոչում շնորհելու հիմքերը:
Որպես վերջինիս ներկայացուցիչ հայտնում եմ, որ ցանկացած նման անլուրջ նախաձեռնություն իրավական լուրջ հակազդեցության է արժանանալու»,- նշել է Գագիկ Խաչիկյանը:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ։ Նա պահանջում է, որպեսզի նախարարը հերքի զրպարտչական արտահայտությունները և հատուցի պատճառած վնասը։

«Փաստինֆո»



Նման նյութեր