Սիրիայում Թուրքիայի գործողությունն սպառնում Է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ. Ստոլտենբերգ
Advertisement 1000 x 90

Սիրիայում Թուրքիայի գործողությունն սպառնում Է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը զգուշանում Է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող Է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացման: Այդ մասին հայտարարել Է հոկտեմբերի 14-ին՝ Լոնդոնում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանում:

«Հոկտեմբերի 11-ին ես Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի եւ պաշտպանության նախարար Աքարի հետ: Ես նրանց հայտնեցի իմ լուրջ անհանգստությունը շարունակվող գործողության եւ տարածաշրջանաային հետագա ապակայունացման, լարվածության սաստկացման եւ մարդկանց Էլ ավելի մեծ տառապանքների կապակցությամբ»,-ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կգործի զուսպ եւ մյուս դաշնակիցների հետ կոորդինացմամբ»,-ասել Է Ստոլտենբերգը եւ հավելել. «Անմիջական անհանգստությունը կապված Է այն բանի հետ, որ կալանավորված ահաբեկիչները չկարողանան փախչել քրդական բանտերից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր