Բրիտանական կառավարության գերակայությունը Brexit-ի իրականացումն Է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ը: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ բացելով խորհրդարանի նոր նստաշրջանը:
«Իմ կառավարության գերակայությունը միշտ եղել Է հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից դուրս գալու ապահովումը: Կառավարությունը ցանկանում Է ԵՄ-ի հետ հաստատել նոր գործընկերային կապեր, որոնք հիմնված կլինեն ազատ առևտրի և բարիդրացիական համագործակցության սկզբունքների վրա,-ասել Է Նորին մեծությունը իր գահաճառում:-Իմ նախարարներն աշխատելու են ձկնորսության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտի նոր կանոնների վրա, որպեսզի առավելագույնս օգտվենք այն հնարավորություններից, որոնք տալիս Է ԵՄ-ից դուրս գալը»:
Թագուհու ուղերձն ավանդաբար գրում Է գործող կառավարությունը՝ ճառում արտացոլելով իր գործունեության ծրագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: