600.000 եվրո Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քարոզչության համար. antifake.am
Advertisement 1000 x 90

600.000 եվրո Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քարոզչության համար. antifake.am

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեռևս 2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության հարցերով զբաղվող բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժինը՝ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Ծրագրի անվանումն է՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար. շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում»։

  • Մեկնարկը՝ 2019թ. ապրիլ
  • Տևողությունը՝ 2019թ. ապրիլ – 2021թ. օգոստոս (30 ամիս)
  • Բյուջե՝ 600.000 եվրո
  • Այս ծրագրի դոնորներ են հանդիսանում Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Թվարկված պետությունները բոլորն էլ վավերացրել են Ստամբուլյան կոնվենցիան:
  • Ծրագրի ղեկավարը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աշխատակից Լիանա Ամիրբեկյանն է:
  • Հայաստանում այս ծրագրի իրագործմանը որպես աջակիցներ ընդգրկված են նաև կառավարության գերատեսչությունները, մասնավորապես՝ ՀՀ արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այդ ժամանակ դեռ՝ կրթության և գիտության), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ՀՀ արդարադատության ակադեմիան, ՀՀ ոստիկանությունը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Որպես ծրագրի նպատակ նշվում է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի գործում ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունների խթանումը, զոհերին պաշտպանելը և բռնություն գործադրողներին քրեորեն հետապնդելը, ինչպես նաև գենդերային հավասարությանը նպաստելը։

Նշենք, որ այս տարի ամռան սկզբին խոսակցություններ էին սկսվել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մասին, որն արժանացավ հասարակության բուռն հակազդեցությանը, քանի որ կոնվենցիան ասոցացվում է ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանության հետ։

Հարկ է նշել, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք հետևողականորեն հերքում էին Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու օրակարգի առկայությունը, մինչդեռ սույն ծրագրի հենց վերնագրում նշվում է, որ ծրագիրն ուղղված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։

Ամբողջությամբ՝ antifake.am



Նման նյութեր