7 աղջիկ, որոնցից յուրաքանչյուրն իր տեսակն ու գույնն ունի Women’s club-ում: Իրենց բաժին հասած դերերն աղջիկներն ընդունում են հումորով՝ առանց կոմպլեքսավորվելու եթերում հումորի առարկա դարձնելով անձնական թեմաներ:
Լիլիի պլաստիկ վիրահատությունները, Լուիզայի տարիքը, Տոմայի նիհարութունն ու Մաշայի գիրությունը շարունակում են մնալ հումորների կենտրոնում, իսկ ահա անձնակազմի նորեկը՝ Սիրունը իր հանդեպ աղջիկների տրամադրվածությունը ստուգելու իր մեթոդն ունի: Թե ինչպես է նա դա անում, կիմանաք առաջիկա թողարկմանը, մինչ այդ Tert.am Life–ը ներկայացնում է Women’s club-ի նոր թողարկման բեքսթեյջ լուսանկարները, որոնցում աղջիկները նաև ժպտում են իրար:)
Աղջիկների ակումբում ի սկզբանե իրենց դերակատարումն ունեին նաև տղաները, սակայն ժամանակի հետ ավելի ու ավելի շատացան աղջիկների դերերը:
Women’s club-ի աղջիկները հերթով սկսում են ներկայանալ «սթենդ-ափ»-երով: Այս անգամ հերթը Զառայինն էր: Չնայած դերասանուհին երկար տարիներ է, ինչ ներկայանում է հումորային ձևաչափում, «սթենդ-ափ»-ով առաջին անգամ էր բեմին: Նկարահանումից առաջ նա լարված էր, շտապում էր ամեն բան կարգավորել հետնաբեմում, որպեսզի պարից ու ընդհանուր ելույթից հետո հասցնի արագ զգեստափոխվել ու վերադառնալ բեմ: Փոքր-ինչ վատառողջ, մի քիչ հուզված, բայց Զառան կարողացավ իր «սթենդ-ափ»-ով ծիծաղեցնել հանդիսատեսին: Նրա ընտրած թեման էլ արդիական էր. 5 տարեկան տղայի մայրիկը խոսում էր 21-րդ դարի երեխաների ու նրանց՝ ծնողներին փակուղի տանող հարցերի մասին:
Ամբողջությամբ՝ tert.am.life