Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել Արտաշատի բոլոր դպրոցներում
Advertisement 1000 x 90

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել Արտաշատի բոլոր դպրոցներում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ հոկտեմբերի 16-ին վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում:

Արարատի մարզային կենտրոնի և Երևանի կենտրոնից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ինչպես «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք պահանջներին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների» մասին թիվ 32-Ն հրամանում ներառված ցանկին, որտեղ հստակ նշված է, թե ինչ սննդամթերք չի կարելի վաճառել հանրակրթական ուսումնական հաստատություններում (ՍԱՏՄ տեսուչները ուսումնական տարվա սկզբին կազմակերպվող շրջայցերի ժամանակ այս մասին հիշեցնում ու զգուշացնում են հանրապետության բոլոր դպրոցների տնօրինությանն ամեն տարի):

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացը կլինի շարունակական, մինչև տարեվերջ վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:



Նման նյութեր